/ /

: :

ՀՐԱՏԱՊ

15.07.2021 22:37

Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացած բոլորը հանցագործություններ են կատարել

Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացած բոլորը հանցագործություններ են կատարել

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը։

 

-Պարոն Աղաբաբյան, արտահերթ ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակը կարծես չի հանդարտվում։ Մի կողմից Քոչարյանի «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, մյուս կողմից՝ Սյունիքի համայնքապետերը աղաղակում են քաղաքական հետապնդումների մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։

 

 -Հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ մարդիկ լկտիացել են ու քրեական հանցագործություններն ուզում են քաղաքական հետապնդման տակ ներկայացնել։ Ի՞նչ քաղաքական հետապնդում, ի՞նչ քաղբանտարկյալ։ Իրենք ոչ քաղաքական միտք ունեն, ոչ էլ նման հոգեբանություն։ Նրանք սովորական հանցագործներ են ու պետք է անպայմանորեն դատվեն կատարած հանցագործությունների համար։ Քաղաքական բանտարկյալները ժամանակին եղել են Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Ստեփան Զատիկյանը, մյուսները։ Իրենք են քաղբանտարկյալներ եղել, որովհետև ազգի մասին են մտածել, անհատական մտածողություն չեն ունեցել։ Իսկ երբ անհատական մտածողության տեր մարդը հանցագործություն է կատարում, նա պետք է լինի ճաղերի մյուս կողմը։ Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացած, այդ բոլոր համայնքապետերով բոլորը հանցագործություններ են կատարել և պետք է դատվեն։ Նրանք այս ժողովրդի համար պատասխանատու են եղել, բայց պատասխանատվություն չեն կրել։ Փոխարենը անձնական շահի հետևից են ընկել։

 

-Մի քանի օր է իրավապահները Զանգեզուրի պղնձաձուլական կոմբինատում են, ձերբակալություններ են։ Վահե Հակոբյանն այս ամենը ևս համարում է քաղաքական հետապնդում։

 

-Դրանք ազգային հարստություններ են։ Ուղղակի նրանք ժամանակին իրենք իրենց լիցենզիա են տվել, հանքավայրերն օգտագործվել են բացառապես անձնական շահի համար ու հիմա պետք է վերադարձվեն պետությանը։ Պետական սեփականությունը՝ հանքերը, լույսը, ջուրը, տրանսպորտը, բանկերը ամեն ինչ պետք է դառնա պետական։ Ժողովուրդը պետք է դրա փայատերը դառնա։ Տարիներ շարունակ ժողվրդի փայը խլել են, մենակ իրենք իրենցով իրենց իմպերիան են ստեղծել։ Ու թող հիմա շոու չսարքեն, թե իրենց հետապնդում են և այլն։ Իրենք ո՞վ են, որ իրենց հետապնդեն։ Դրանք մոլախոտեր են, որոնց պետք է հանել, որ այս քաղաքական դաշտը, հողը հանսգտանա։ Այդ մոլախոտերը անպայմանորեն պետք է հեռացվեն։

 

-Բայց հիմա նրանցից շատերը պատգամավոր են դառնում, ու, թերևս, իրենց հույսը հենց այդ պատգամավորական անձեռմխելիությունն է։ 

 

-Իրենք բոլորն էլ հանցագործ են։ Քոչարյանն էլ է հանցագործ, Սերժ Սարգսյանն էլ է հանցագործ, մյուսներն էլ։ Նրանց երկար չի մնացել։ Եթե պողպատե մանդատը սկսել է գործել, ուրեմն նրանք պրծում չունեն։ Իրենք ամբողջ մոլորակի առաջ են իրենց երեսը պատռել՝ որպես հանցագործներ և պետք է պատասխան տան։ Նրանք միայն ֆինանսապես չեն թալանել այս ժողովրդին, նրանք ժողովրդի հոգի են թալանել, ապրելու իրավունքն են կերել։ Իրենք պետական հանցագործներ են։ Հանցագործներ են նաև նրանց պաշտպանողները։ Հետևաբար բոլորը օրենքի առաջ պետք է պատասխան տան։

 

https://civic.am/politics/10602--.html

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև