/ /

: :

ՀՐԱՏԱՊ

15.07.2021 14:23

Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

 

 

Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտվել են, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ 

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) — Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: 

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: 

Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից: 

«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

 

Աղբյուրը

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Ֆրանսիան պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին

    22.09.2021 01:52

    Ֆրանսիան պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին
    Արցախի նախագահն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

    21.09.2021 15:57

    Արցախի նախագահն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
    Շնորհավոր 30-ամյակդ, Հայաստան

    21.09.2021 15:50

    Շնորհավոր 30-ամյակդ, Հայաստան
    Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյան

    21.09.2021 10:23

    Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյան
    Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել

    20.09.2021 20:38

    Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել
    ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ծեծի է ենթարկվում «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    03.09.2021 18:59

    ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ծեծի է ենթարկվում «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
    Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

    03.09.2021 18:36

    Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին
    Քանի կամ, կլինես նաև` ԴՈՒ. Տաթև Հարությունյան

    03.09.2021 18:32

    Քանի կամ, կլինես նաև` ԴՈՒ. Տաթև Հարությունյան
    Մահվան ելքով վրաերթ-ավտովթար՝ Երևանում. տեսանյութ

    28.08.2021 13:11

    Մահվան ելքով վրաերթ-ավտովթար՝ Երևանում. տեսանյութ
    Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

    28.08.2021 13:04

    Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

    28.08.2021 12:38

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    28.08.2021 12:16

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
    Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար. Ա.Թաթոյան

    26.08.2021 20:30

    Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար. Ա.Թաթոյան
    Ում են ձերբակալել Արցախում, Բաքուն պնդում է՝ հոգեբուժարանից է փախել. տեսանյութ

    26.08.2021 15:09

    Ում են ձերբակալել Արցախում, Բաքուն պնդում է՝ հոգեբուժարանից է փախել. տեսանյութ
    Երկիրը կեղեքել են, Սերժի Վաչոն ովա, որ բանկերում էդքան հաշիվներ ունենա․ Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ

    26.08.2021 14:28

    Երկիրը կեղեքել են, Սերժի Վաչոն ովա, որ բանկերում էդքան հաշիվներ ունենա․ Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ
    Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը

    26.08.2021 14:04

    Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը