/ /

: :

ՀՐԱՏԱՊ

29.06.2021 13:28

Իլհամ Ալիեւի ու Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Իլհամ Ալիեւի ու Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հունիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել: Տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Իլհամ Ալիեւը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ, մաղթել հաջողություններ ու առողջություն:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ՝ ցուցաբերած ուշադրության համար:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում ասել են, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ  զարգանում են ու ընդլայնվում։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ասպեկտները:

 

Աղբյուրը

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև