/ /

: :

ՀՐԱՏԱՊ

28.06.2021 17:45

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ. տեսանյութ

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ. տեսանյութ

 

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

  Ժամը 14։05-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։ Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը։  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի  և վիրավորի ինքնությունը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ

Տեսանյութ

 

 

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Ֆրանսիան պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին

    22.09.2021 01:52

    Ֆրանսիան պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին
    Արցախի նախագահն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

    21.09.2021 15:57

    Արցախի նախագահն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
    Շնորհավոր 30-ամյակդ, Հայաստան

    21.09.2021 15:50

    Շնորհավոր 30-ամյակդ, Հայաստան
    Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյան

    21.09.2021 10:23

    Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյան
    Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել

    20.09.2021 20:38

    Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել
    ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ծեծի է ենթարկվում «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    03.09.2021 18:59

    ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ծեծի է ենթարկվում «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
    Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

    03.09.2021 18:36

    Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին
    Քանի կամ, կլինես նաև` ԴՈՒ. Տաթև Հարությունյան

    03.09.2021 18:32

    Քանի կամ, կլինես նաև` ԴՈՒ. Տաթև Հարությունյան
    Մահվան ելքով վրաերթ-ավտովթար՝ Երևանում. տեսանյութ

    28.08.2021 13:11

    Մահվան ելքով վրաերթ-ավտովթար՝ Երևանում. տեսանյութ
    Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

    28.08.2021 13:04

    Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

    28.08.2021 12:38

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    28.08.2021 12:16

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
    Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար. Ա.Թաթոյան

    26.08.2021 20:30

    Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար. Ա.Թաթոյան
    Ում են ձերբակալել Արցախում, Բաքուն պնդում է՝ հոգեբուժարանից է փախել. տեսանյութ

    26.08.2021 15:09

    Ում են ձերբակալել Արցախում, Բաքուն պնդում է՝ հոգեբուժարանից է փախել. տեսանյութ
    Երկիրը կեղեքել են, Սերժի Վաչոն ովա, որ բանկերում էդքան հաշիվներ ունենա․ Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ

    26.08.2021 14:28

    Երկիրը կեղեքել են, Սերժի Վաչոն ովա, որ բանկերում էդքան հաշիվներ ունենա․ Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ
    Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը

    26.08.2021 14:04

    Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը