/ /

: :

ՀՐԱՏԱՊ

28.06.2021 15:39

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021»  համատեղ մարտավարական զորավարժությունները հունիսի 28-ին մեկնարկել են Բաքվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը:

 

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև