/ /

: :

ՀՐԱՏԱՊ

13.06.2021 22:57

Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:

 

Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

 

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Արթուր Ավետիսյանը:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:

 

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ օրենքով գող «Մարսոյի»՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:

 

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզի քննիչներն ու փորձաքրեագետները:

 

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել քննչական խումբ:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

https://m.shamshyan.com/hy/article/2021/06/13/1189149/

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը

    24.07.2021 12:06

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը
    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    23.07.2021 23:44

    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից

    20.07.2021 23:51

    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից
    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    18.07.2021 22:27

    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան

    17.07.2021 22:54

    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան
    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

    17.07.2021 22:17

    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

    17.07.2021 00:26

    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը
    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին

    16.07.2021 14:08

    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին
    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան

    15.07.2021 22:05

    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան
    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը

    15.07.2021 20:25

    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը
    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

    15.07.2021 14:27

    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը
    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

    15.07.2021 14:23

    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան

    15.07.2021 14:19

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան
    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ

    15.07.2021 14:12

    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ
    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:05

    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ
    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:02

    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ