/ /

: :

ՀՐԱՏԱՊ

12.06.2021 22:57

Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք հայ գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել։ Այս մասին Գավառում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են հայրենիք վերադարձվել 15 ռազմագերիները։

 

Անդրադառնալով լուրին, որ դրա դիմաց Ադրբեջանին են փոխանցել Ակնայի ականապատման քարտեզներ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքն «այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում՝ հայտնի հանգամանքների բերումով»։

 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն անընդհատ շեշտել է հումանիտար ականազերծման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 9-ից հետո մենք պարբերաբեր որոշակի քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին՝ գերիների, մարմինների փնտրտուքի հարցում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն ժամանակի ընթացքում, մեզ համար անհասկանալի պայմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել»,-ընդգծեց նա։

 

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ երկու օր առաջ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ, որն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանձնարարությամբ առաքելություն ունի ինչ-որ ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում:

 

 

«Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք համագործակցության ու ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում՝ այդ թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵՄ մեր գործընկերների, մեր 15 գերիները վերադառնում են Հայաստան: Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանցից անցել են Վրաստան, ապա Բագրատաշենով անցել Հայաստան»,-ասաց նա։

 

https://www.tert.am/am/news/2021/06/12/Pashinyan/3640290

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը

    24.07.2021 12:06

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը
    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    23.07.2021 23:44

    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից

    20.07.2021 23:51

    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից
    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    18.07.2021 22:27

    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան

    17.07.2021 22:54

    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան
    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

    17.07.2021 22:17

    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

    17.07.2021 00:26

    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը
    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին

    16.07.2021 14:08

    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին
    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան

    15.07.2021 22:05

    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան
    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը

    15.07.2021 20:25

    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը
    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

    15.07.2021 14:27

    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը
    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

    15.07.2021 14:23

    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան

    15.07.2021 14:19

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան
    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ

    15.07.2021 14:12

    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ
    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:05

    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ
    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:02

    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ