/ /

: :

ՀՐԱՏԱՊ

10.06.2021 09:41

Մարիամիկը

Մարիամիկը

Նա Շուշիից է։ Վեց տարեկան աղջնակը ամեն օր հարց է տալիս ու ինքն իրեն, կարծես, պատասխանում` ե՞րբ եմ  գնալու Շուշի, ե՞րբ...

Նրա հոգում հայրենասիրության մասին պատկերացումները շատ վաղ էին ծնվել, բայց հերոսներին արժևորելու ու նրանց ճանաչելու ձգտումը` բոլորովին վերջերս։ 

Մայրիկի հետ գնացին ապրիլյան պատերազմի անմահ հերոս Ադամ Սահակյանի տուն։ Ծանոթացան,  մայրը` Նարինեն ծանոթացրեց  Մարիամիկին Ադամի հետ, ցավոք, նկարների միջոցով։ 

Պահը լուռ էր, քանի որ պատերազմը շարունակվում էր մեր ներսի ու դրսի հետ...

Մի քանի օր հետո Եռաբլուր..


Այնտեղ ննջած են մեր հերոսները, որոնց կյանքի գնով այսօր շնչում ենք և կանք։ Մարիամիկը հարցնում է, թե ինչու են այնքան դրոշներ ծածանվում Եռաբլուրում, իսկ մայրը` Նարինեն, նեղսրտած ու արցունքները  զսպելով, բացատրում է,  որ մեր հերոս տղաների հողաթմբերի մոտ է դրված , ու նրանք հենց այդ դրոշի ծածանվելու համար են զոհվել։ Իսկ Մարիամիկը չի դադարում  հարցեր տալ.


-Մա՛մ,պա խէ՞ ստի քիչ ծաղիկ ընք  պէրալ, տէ՛ս հինչքան հերոսնէ կան...

 

Ապա խնդրեց, որ տանի  Ադամ Սահակյանի շիրմաքարի մոտ։ Տեսնելով` թռչկոտելով ու սլացիկ կերպարով գրկեց շիրմաքարը... ու այդպես երկար...

Ահա նա զգաց հերոսի շունչը ու հայրենիքին սիրելու մղումը....

Հեղինակ՝ Վովա Արզումանյան

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև