/ /

: :

ՀՐԱՏԱՊ

10.06.2021 09:39

Հավերժի ճամփորդ Հայկը...

Հավերժի ճամփորդ Հայկը...

Ապրում ենք դաժան հպարտության ծանր բեռը մեր ուսերին տանելով 

 

ՀԱՅԿ ՎԱՀՐԱՄԻ ՊԱՊՅԱՆ


Ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Վահրամ և Սիլվա ծնողների առաջնեկ որդին էր, երկու եղբայրների պահապանն ու պաշտպանը։ Ծնողները երկուսն էլ ծառայում են հայրենիքին, և յուրաքանչյուրն իր ոլորտում ծառայելով գիտակցում է, որ հայրենիքին ծառայելը բոլորիս սրբազան պարտքն է, և որ սեփական օրինակով 3 որդիներին սերմանում էին հայրենասիրություն, նվիրում...


Հայկը ծնվել է 2001 թվականի հունվարի 20-ին, և այս տարի կդառնար 20 տարեկան, ավա՜ղ... Ավաղ պատերազմը փոխեց կյանքի ընթացքը, փոխվեց  բոլորիս կյանքի ընթացքը, և հայրենիքի հանդեպ մեծ  սեր ու դաստիարակություն ստացած Հայկը չէր կարող առաջիններից մեկը չլիներ, չէր կարող անձնվիրաբար չմարտնչել, զինակից ընկերներին մենակ թողնել ու... ու նրանց հետ չանմահանալ չէր կարող։


Ասում ենք. «հպարտացի՛ր, հերոս որդի ունես...» Ա՜խ, այս ցավոտ հպարտությունը։ Ու որքա՜ն վշտակիցներ ունենք այսօր մեր շրջապատում, ամեն երկրորդը ցավում, սգում ու մղկտում են հերոսների կորստից, կարոտից... ցավոք, անդառնալի է կորուստը մարդկային։ 


Բայց կյանքով լի Հայկը չէր սիրում տխրել, անգամ ամենավտանգավոր ժամանակ է  ժպիտով հաղթահարել դժվարությունները, չի խուսափել դժվարություններից ու երբեք չի տրտնջացել, չէ՞ որ երկիրն էր վտանգված, և հենց դա է եղել պատճառը, որ վիրավորվելուց հետո կրկին շարք է վերադարձել, մենակ չթողնելով իր «ախպերներին»։ 


Դեռ մանկուց  Հայկի մոտ ակնհայտ երևում էր սպորտի հանդեպ սերն ու սպորտային ընդունակությունները։ 10 տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություննդրին, միջազգային մրցաշարի և ամեն անգամ գրավել պատվավոր հորիզոնականներ, որոնց համար արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների։ Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվում է Օլիմպիական հերթափոխի քոլեջ, այնուհետև այն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որտեղից էլ զորակոչվում է բանակ։ 
Անուրանալի է Հայկ Պապյանի նվիրումն ու անձնազոհությունը։ Պատերազմի հենց առաջին օրից եղել է առաջնագծում, մասնակցել մի շարք մարտական գործողությունների, և իր տեխնիկայի պայթելուց հետո, որտեղ էլ ստանում է իր առաջին վիրավորումը, առաջին օգնությունն ստանալով հիվանդանոցից հետ է վերադառնում դիրքեր՝ միանալով ընկերներին, շարունակում հայրենիքի պաշտպանությունը։ Մարտական գործողությունների է մասնակցել  մի շարք դիրքերում, մարտադաշտից դուրս բերելով վիրավոր և զոհված ընկերներին։ Երբեմն էլ իր հնարամտության շնորհիվ ընկերների հետ դուս  եկել շրջափակումից։ Անգամ այդ ծանր ժամանակներին Հայկը երբեք չի բողոքել, միշտ ասում էր «իմ տեղը լավ է, չմտածեք, սրանք ես ովքեր ե՞ն որ վախենանք», իսկ ընկերներին հանձնարարել էր, որ մի փամփուշտ թողեն, որ գերի հանկարծ չընկնեն,,, Ով գիտեր ի՞նչ էր մտածում այս խոսքերն ասելուց առաջ, ի՞նչ էր զգում, կամ զգու՞մ էր որ անմահության ուղով է քայլում, որ ծնողներին է թողնելու դաժան հպարտության ծանր բեռը... ո՞վ գիտեր, գուցե միայն Աստված։ Աստված տվեց, Աստված էլ տարավ, թերևս սա է միակ մխիթարանքը։ 


Հայկն անմահացավ հոկտեմբերի 22-ին վիրավոր ընկերներին մենակ չթողնելով, սակայն մարմինը հարազատներին է հանձնվել փետրվարի 22։
Հայկ Վահրամի Պապյանը ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարզիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններին, պատվոգրերի և շնորհակալական նամակ ղնողներին, իսկ հետմահու  ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է«Մարտական ծառայություն» և  «Արիություն» մեդալների։ 


Հավերժ փառք ու խոնարհում քեզ Հայկ ջան...
 

Շուշանիկ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

    13.06.2021 22:57

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ
    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 21:52

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 19:21

    "Իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են". Սերժ Սարգսյան. տեսանյութ
    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ

    13.06.2021 17:23

    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ
    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները

    13.06.2021 16:15

    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
    6-ամյա տղան մահացել է

    13.06.2021 15:42

    6-ամյա տղան մահացել է
    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ

    13.06.2021 15:30

    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ
    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ

    13.06.2021 12:39

    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
    Բաքվին  են հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան

    13.06.2021 12:23

    Բաքվին են հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան
    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ

    13.06.2021 10:50

    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ
    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ

    13.06.2021 10:41

    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ
    Հայտարարություն. ՊՆ

    13.06.2021 10:12

    Հայտարարություն. ՊՆ
    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ

    13.06.2021 09:55

    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ
    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ

    13.06.2021 00:16

    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ
    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

    12.06.2021 22:57

    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան
    Վերադարձել են նաև

    12.06.2021 21:18

    Վերադարձել են նաև