/ /

: :

ՀՐԱՏԱՊ

09.06.2021 19:29

Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում

Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում

Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։

 

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ։

 

 

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Դ-ն և Սևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արսեն Ա-ն։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի և Սևանի քննչական բաժնի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սևանի բնակիչ՝ 18-ամյա Ռոբերտ Ք-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Գոռ Ս-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Կ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Էդգար Խ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Խ-ն վիճաբանել են Նարեկ Մ-ի, Տիգրան Շ-ի, Տիգրան Դ-ի, Արսեն Ա-ի, Սևան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Կամո Ս-ի, 23-ամյա Միքայել Վ-ի և ոմն «Աբուլի» հետ։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Շ-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։ Այդ ընթացքում Ռոբերտ Ք-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։

 

Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված այս տեղեկությունները պարզվում են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։

 

 

https://m.shamshyan.com/hy/article/2021/06/09/1188809/

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

    13.06.2021 22:57

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ
    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 21:52

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 19:21

    "Իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են". Սերժ Սարգսյան. տեսանյութ
    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ

    13.06.2021 17:23

    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ
    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները

    13.06.2021 16:15

    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
    6-ամյա տղան մահացել է

    13.06.2021 15:42

    6-ամյա տղան մահացել է
    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ

    13.06.2021 15:30

    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ
    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ

    13.06.2021 12:39

    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
    Բաքվին  են հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան

    13.06.2021 12:23

    Բաքվին են հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան
    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ

    13.06.2021 10:50

    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ
    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ

    13.06.2021 10:41

    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ
    Հայտարարություն. ՊՆ

    13.06.2021 10:12

    Հայտարարություն. ՊՆ
    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ

    13.06.2021 09:55

    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ
    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ

    13.06.2021 00:16

    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ
    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

    12.06.2021 22:57

    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան
    Վերադարձել են նաև

    12.06.2021 21:18

    Վերադարձել են նաև