/ /

: :

ՀՐԱՏԱՊ

09.06.2021 10:06

Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց դիրքերին․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց դիրքերին․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

 

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին և Արցախյան հակամարտությանը։

Ինչպես նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում՝ նա ասել է.

«Շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։

Շատ կյանքեր կորսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում, և մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել։ Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ կարգավորել այդ միջադեպերը։ Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ։

Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»:

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրականում ծաղկել ու բարգավաճել»,- ասել է Ֆիլիպ Ռիքերը։

 

Նյութի աղբյուրը

 

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

    13.06.2021 22:57

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ
    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 21:52

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 19:21

    "Իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են". Սերժ Սարգսյան. տեսանյութ
    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ

    13.06.2021 17:23

    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ
    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները

    13.06.2021 16:15

    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
    6-ամյա տղան մահացել է

    13.06.2021 15:42

    6-ամյա տղան մահացել է
    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ

    13.06.2021 15:30

    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ
    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ

    13.06.2021 12:39

    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
    Բաքվին  են հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան

    13.06.2021 12:23

    Բաքվին են հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան
    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ

    13.06.2021 10:50

    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ
    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ

    13.06.2021 10:41

    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ
    Հայտարարություն. ՊՆ

    13.06.2021 10:12

    Հայտարարություն. ՊՆ
    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ

    13.06.2021 09:55

    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ
    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ

    13.06.2021 00:16

    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ
    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

    12.06.2021 22:57

    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան
    Վերադարձել են նաև

    12.06.2021 21:18

    Վերադարձել են նաև