/ /

: :

ՀՐԱՏԱՊ

09.06.2021 09:57

Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ

Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ

 

Երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի  մարմնական վնասվածքներով Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

 ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Վթարի մասին  Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է 
հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի   

 Նյութն ամբողջությամբ այստեղ

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ

    13.06.2021 22:57

    Օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ
    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 21:52

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ

    13.06.2021 19:21

    "Իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են". Սերժ Սարգսյան. տեսանյութ
    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ

    13.06.2021 17:23

    Գերությունից վերադարձած մեր Էրիկը. տեսանյութ
    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները

    13.06.2021 16:15

    Երեւան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
    6-ամյա տղան մահացել է

    13.06.2021 15:42

    6-ամյա տղան մահացել է
    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ

    13.06.2021 15:30

    Կովի կղանք է կերել Նիկոլը. Արմեն Աշոտյան. տեսանյութ
    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ

    13.06.2021 12:39

    Ալիևն օգնության ձեռք է մեկնում պարտվող Նիկոլին. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
    Բաքվին  են հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան

    13.06.2021 12:23

    Բաքվին են հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները. Նաիրա Զոհրաբյան
    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ

    13.06.2021 10:50

    Նախընտրական մարտեր՝ արտահերթ ճակատամարտին ընդառաջ. տեսանյութ
    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ

    13.06.2021 10:41

    Նախընտրական քարոզչության էության, բովանդակության և գաղափարական դատարկաբանության մասին. տեսանյութ
    Հայտարարություն. ՊՆ

    13.06.2021 10:12

    Հայտարարություն. ՊՆ
    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ

    13.06.2021 09:55

    Գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ
    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ

    13.06.2021 00:16

    Գերիների վերադարձը տեղի ունեցավ նրանց շնորհիվ
    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան

    12.06.2021 22:57

    Քայլին քայլով ենք պատասխանել․ Նիկոլ Փաշինյան
    Վերադարձել են նաև

    12.06.2021 21:18

    Վերադարձել են նաև