/ /

: :

ՀՐԱՏԱՊ

29.05.2021 11:46

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։
Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Աղբյուրը

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    «Մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի

    20.07.2021 19:31

    «Մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի
    Ալիևը  շեշտել է, որ «սպասում է Հայաստանի դրական արձագանքին

    18.07.2021 19:33

    Ալիևը շեշտել է, որ «սպասում է Հայաստանի դրական արձագանքին
    Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, Արցախն անդառնալի կկորցնենք. Աշոտյան

    16.07.2021 19:22

    Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, Արցախն անդառնալի կկորցնենք. Աշոտյան
    Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացած բոլորը հանցագործություններ են կատարել

    15.07.2021 22:37

    Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացած բոլորը հանցագործություններ են կատարել
    Հայաստան՞,թե՞ էրմենիստան. Էդուարդ Շարմազանով

    14.07.2021 21:50

    Հայաստան՞,թե՞ էրմենիստան. Էդուարդ Շարմազանով
    Եթե Հայաստանի, Տավուշի ու Սյունիքի համար վտանգավոր թեկնածու կա, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանն է

    11.07.2021 07:37

    Եթե Հայաստանի, Տավուշի ու Սյունիքի համար վտանգավոր թեկնածու կա, ապա առաջինը Ռոբերտ Քոչարյանն է
    Արդյունքներն անսպասելի էին մեզ համար․ Ռոբերտ Քոչարյան

    29.06.2021 21:54

    Արդյունքներն անսպասելի էին մեզ համար․ Ռոբերտ Քոչարյան
    «Սենց հավեսով մեկ էլ Հռոմեական կայսրությունն էր կործանվում». Ա. Աշոտյան

    29.06.2021 16:40

    «Սենց հավեսով մեկ էլ Հռոմեական կայսրությունն էր կործանվում». Ա. Աշոտյան
    Իլհամ Ալիեւի ու Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

    29.06.2021 13:28

    Իլհամ Ալիեւի ու Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
    Վտանգավոր է Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում

    27.06.2021 22:10

    Վտանգավոր է Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում
    ԱԺ անցած երեք ուժերը ստացել էին հետևյալ քվեները

    27.06.2021 20:19

    ԱԺ անցած երեք ուժերը ստացել էին հետևյալ քվեները
    Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

    26.06.2021 19:27

    Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
    Այո, մենք դեմ ենք եղել ընտրություններին

    25.06.2021 22:14

    Այո, մենք դեմ ենք եղել ընտրություններին
    Հայաստանում անցկացվել են աննախադեպ արդար ընտրություններ

    24.06.2021 21:36

    Հայաստանում անցկացվել են աննախադեպ արդար ընտրություններ