/ /

: :

ՀՐԱՏԱՊ

28.05.2021 20:58

Մարդկանց են «բերման ենթարկում» և դահլիճ լցնում

Մարդկանց են «բերման ենթարկում» և դահլիճ լցնում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանդիպումներին հիմնականում կամավորության սկզբունքով չեն գնում։ Մեր աղբյուրները պատմեցին, որ այդ նպատակով Քոչարյանի թիմը մարտավարություն է մշակել, ըստ որի համակիրների հետ հանդիպելու են՝ ըստ ոլորտների։ Այդ պատճառով էլ Քոչարյանը մեկ հանդիպում է բիզնեսի ներկայացուցիչների հետ, մեկ՝ գյուղոլորտի, մեկ՝ բուժաշխատողների հետ։

 

Բանն այն է, որ Քոչարյանի թիմում կան հանդիպումները հատուկ կազմակերպող անձիք, որոնք տարբեր ոլորտներում իրենց մեկ-երկու համակիրների միջոցով մարդկանց են «բերման ենթարկում» և դահլիճ լցնում։ Օրինակ՝ բուժաշխատողների հետ հանդիպումը կազմակերպել էր Իզմիրյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը, ով Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում է։ Այն, որ Չարչյանն ամբողջ հիվանդանոցի կոլեկտիվին հավաքել էր այդ հանդիպման համար, անգամ մամուլում է գրվել։

 

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել էր նույն տրամաբանությամբ՝ ներկա էին իր բիզնեսների ղեկավարները և աշխատակիցները։

 

Գյուղոլորտի ներկայացուցիչներին էլ Կոնգրես հյուրանոցի դահլիճում էր հավաքել «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով, կարծես թե վերջապես գտել է իր տեղը։

 

Մեզ պատմեցին, որ առաջիկա բոլոր հանդիպումները ևս նույն տրամաբանության մեջ են լինելու։

 

Ի դեպ, այսօր երեկոյան Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաք է նախատեսված Քոչարյանի կողմից։ Այս հավաքին ևս ներկա կլինեն իր և ցուցակում հանգրվանած այլ թեկնածուների բիզնեսների աշխատողները։ Հենց դա է պատճառը, որ Քոչարյանի բացօթյա միջոցառումների ժամանակ քաղաքացիները խուսափում են ասել, թե ինչու են եկել այդ հավաքին․ ապահովում են ֆիզիկական ներկայություն և հավաքի վերջում գնում տուն։

 

 

https://civic.am/politics/7224--.html

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը

    24.07.2021 12:06

    ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թշնամու ԱԹՍ-ը
    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    23.07.2021 23:44

    Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից

    20.07.2021 23:51

    Բացառիկ տեսանյութ Լոռու մարզի ավտովթարից
    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    18.07.2021 22:27

    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան

    17.07.2021 22:54

    Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին. Նաիրի Հոխիկյան
    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

    17.07.2021 22:17

    ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

    17.07.2021 00:26

    Ինը ամիս անց հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը
    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին

    16.07.2021 14:08

    Կրակոցներ հայ ադրբեջանական սահմանին
    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան

    15.07.2021 22:05

    Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերը ողողած նյութերը. Էրիկ Խաչատրյան
    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը

    15.07.2021 20:25

    Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը
    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

    15.07.2021 14:27

    Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը
    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

    15.07.2021 14:23

    Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան

    15.07.2021 14:19

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան
    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ

    15.07.2021 14:12

    ՀՀ դիրքորոշումների մասին. Ն. Փաշինյան. տեսանյութ
    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:05

    ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ՀՀ ԱԻՆ
    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ

    15.07.2021 14:02

    Հրդեհ Սևան քաղաքում.ՀՀ ԱԻՆ