/ /

: :

ՀՐԱՏԱՊ

28.05.2021 20:09

Անվճար դաս Արփինե Հովհաննիսյանի կողմից

Անվճար դաս Արփինե Հովհաննիսյանի կողմից

ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Դասընթաց/մրցույթի հայտարարություն

 

 Կեղծ լուրերը քանդում են հարաբերություններ, սերմանում են թշնամանք, կործանում համակարգեր: Անկասկած դրանք լուրջ խնդիր են բոլոր երկրներում, սակայն հետպատերազմական Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական վիճակը, փխրուն անվտանգային միջավայրը, սահմանամերձ շրջաններում ծավալվող իրադարձություններն ու մարդկանց գերզգայուն վիճակը առավել են սրում կեղծ լուրերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Վերջին ամիսներին այդ թեմայով դասախոսությունների շրջանակում խոսել եմ 1000-ից ավելի երիտասարդի հետ: Գիտակցելով երիտասարդության և կրթության դերը կեղծ լուրերի տարածման արատավոր շղթան կոտրելու հարցում` «Իրավական կրթություն և վերահսկողություն» կազմակերպությունը հունիսի 3-ից վերսկսում է իր Մեդիա իրավունք դասընթացը Երևանում ու բոլոր մարզերում «Կեղծ լուրերը, միջազգային փորձ, հաղթահարման ուղիներ» խորագրով: Սկսում ենք մարզերից: Յուրաքանչյուր մարզում, դասախոսության ավարտից հետո խնդրելու ենք, որպեսզի դասընթացի մասնակից երիտասարդները գրավոր կերպով շարադրեն և ներկայացնեն վերջին 6 ամսվա ընթացքում, իրենց կարծիքով, ամենատարածված և ամենաազդեցիկ 3 կեղծ լուրերը, ինչպես են իրենք իմացել լուրի կեղծ լինելու մասին, երբ և ինչ են արել դրանից հետո: 

 

Յուրաքանչյուր մարզում լավագույն 3 աշխատանքները կարժանանան մրցանակի մեր կազմակերպության կողմից` գրքի, պլանշետի կամ տեղեկատվության գործիք կամ աղբյուր հանդիսացող այլ առարկայի տեսքով: Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 099066076 հեռախոսահամարով` նշելով, որ մարզում եք բնակվում։ Դասընթացների անցկացման վայրի, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ՝ կտեղեկացնենք լրացուցիչ։ Առաջինը կայցելենք այն մարզ, որտեղ կհավաքվեն առավել թվով ունկնդիրներ:

 Հ.Գ. Մեդիա իրավունք դասընթացն իր տարբեր բաղադրիչներով դասավանդվում է աշխարհի լավագույն բուհերում, մենք նոր նոր ենք սկսել խոսել այս մասին, ուրախ եմ այդ ուղղությամբ կուտակած գիտելիքը փոխանցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=6252275074798311&id=100000476403855

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև