/ /

: :

ՀՐԱՏԱՊ

15.05.2021 20:36

Փոխհրաձգության հետևանքով կան զոհեր

Փոխհրաձգության հետևանքով կան զոհեր

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինվորական:

 

 

«Մայիսի 15-ին, երեք անհայտ անձինք խախտել են պետական ​​սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին – խմբ.): Նրանք չեն ենթարկվել սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, այնուհետ թողել են բեռները և փորձել փախչել դեպքի վայրից »,-ասված է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հրազենային վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները բուժհաստատությունում մահացել են:

 

«Օպերատիվ միջոցառումների արդյունքում խախտում կատարածներից մեկը բերման է ենթարկվել, մյուսի որոնումները շարունակվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հայտնի է, որ նա Իրանի քաղաքացի է »,-ասված է հայտարարության մեջ:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց:

 

https://www.shantnews.am/news/view/912869.html

Հետևեք մեզ սոցիալական կայքերում

  • Մենք Telegram-ում
  • Մենք Facebook-ում
  • Մենք Instagram-ում
  • Մենք Youtube-ում
  • Այս նյութը հասանելի է`

    Կարդացեք Նաև